News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) եւ ԱՄՆ-ն պատրաստ չեն համագործակցել կիբերանվտանգության ոլորտում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 22-24-ը Երեւանում ընթացող III Եվրասիական միջազգային համաժողովում:

Պատասխանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ԵՏՄ–ի եւ ԱՄՆ–ի միջեւ կիբերանվտանգության ապահովման հարցում համագործակցության ի՞նչ հնարավորություններ կան, նա նշել է. «Չեմ կարող ասել՝  այն կա, թե չկա, սակայն ակնհայտ է պատրաստակամության բացակայությունը։ Այնուամենայնիվ,  ոչ մի վտանգ չեմ տեսնում, եթե կիսվենք կիբերանվտանգության ոլորտում գաղտնիքներով։

Նրա կարծիքով՝ կիբեռհանցագործությունները ավելի կտարածվեն ամբողջ աշխարհում եւ անհրաժեշտ է հասկանալ, որ  դրա դեմ պայքարում 100–տոկոսանոց արդյունքի հնարավոր չէ հասնել։

«Տեխնոլոգիաները դեռ չեն հասել այն մակարդակին, որպեսզի կիբեռտիրույթում հաղորդակցությունը 100 տոկոսով անվտանգ լինի: Ես կասկածում եմ նաեւ, որ գիտության զարգացումը կարող է հանգեցնել 100–տոկոսանոց անվտանգության: Որքան էլ տեղեկությունը սահմանափակ եւ անվտանգ լինի, միշտ էլ կգտնվի տեխնոլոգիաների հարցերով փայլուն փորձագետ, որը ունակ կլինի կոտրել մեր կողմից օգտագործվող պաշտպանության բոլոր մակարդակները»,–նշեց Ջուլիանին:

Հոկտեմբերի 23-ին Երեւանում մեկնարկեց III Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը: Երկօրյա համաժողովի աշխատանքին կմասնակցեն կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, գործարար շրջանակների եւ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ, հայտնի համաշխարհային ընկերություններ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Չինաստանից, Կատարից, Հարավային Կորեայից, Իրանից, Հնդկաստանից եւ այլ երկրներից: Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության եւ Ռուսաստանի հայերի միության նախագահը: Միջոցառման հատուկ հյուրն է դարձել Ռուդոլֆ Ջուլիանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ