News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 21
Տեսնել լրահոսը


Ես երեկ եմ հստակ ասել առաջին փոխվարչապետին ՝ ինչու չենք միանալու այդ ստորագրահավաքին։ Հիմա բերել են, հրապարակայանացնում են, որ դրանով ճնշե՞ն Դաշնակցությանը,ասեն՝ տեսեք՝ գնացինք, Դաշնակցությունը մերժե՞ց, չի ստացվելու։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նա պարզաբանեց, որ Ընտրական օրենսգիրքը երկուշաբթի՝ ԱԺ արտահերթ նիստում ընդունելու ստորագրահավաքին չեն մասնակցել, քանի որ համահեղինակ չեն այդ նախագծին. «Եթե ստորագրում ես, նշանակում է՝ համահեղինակ ես։ Իսկ եթե համահեղինակ ես, առնվազն քո ասածներից մի բան պիտի ընդունվի։ Մենք 3 առաջարկ ենք արել՝ մեկը մյուսից լավը եւ այդ 3 առաջարկները մերժվում են, ինչու պիտի այդ նախագծի տակ ստորագրենք։ Ես նախագծին կողմ եմ, ինչպես քվերակել ենք, այդպես էլ՝ կողմ կքվեարկենք երկուշաբթի, բայց համահեղինակ չենք»։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց հետ չեն համաձայնեցրել այս քայլերը. «Մենք այդպես աչքներս փակ որեւէ բանի չենք միանում, եթե մեզ հետ չեն համաձայնեցնում, մենք չենք միանում այդ նախաձեռնություններին։ Սա է Դաշնակցության տեսակը, պիտի հաշվի նստեն այդ տեսակի հետ, մեզ հետ ուլտիմատումներով, վերջնագրերով, վախեցնելով չի ստացվելու»։

Նրա համոզմամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունվելու հիմնական պատճառը հենց այս՝ համախոհության բացակայությունն է. եթե ձեռք բերված պայմանավորվածությունները տեղ գտնեին Ընտրական օրենսգրքում, նրա խոսքով, նախագիծը կընդունվեր, խնդիրներ չէին առաջանա. «Սրա մասին չեն ուզում խոսել, որովհետեւ դա տաբու է, հնարավոր չէ, ոնց թե, եթե կառավարությունն ա բերել, ուրեմն «սրբազան կով» ա, չպիտի ձեռք տաս»։

«Մենք նեղացած չենք, այդ ուրիշներն են որոշել, որ Դաշնակցության հետ կարելի է այդ լեզվով խոսել, մենք ում հետ ասես կարանք խոսենք, մեզ հետ էլ են փորձել խոսել, չի ստացվել։ Բոլոր իշխանությունների ճակատագիրը թող չկրկնեն ներկա իշխանությունները»,–ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Նշենք, որ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների նախաձեռնությամբ՝ պատգամավորները ստորագրություններ են հավաքել  Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցով կրկին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։ Հավաքվել է 35 ստորագրություն, ինչը բավարար է երկուշաբթի՝ հոկտեմբերի 29–ին, օրինագիծը երկրորդ անգամ Ազգային ժողովում քննարկելու համար։ ՀՅԴ–ն ստորագրահավաքին չի միացել, բայց հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակոբ Նազարյանը դուրս է եկել ԲՀԿ–ից
Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը...
«Ես նման առաջարկ չեմ ստացել». Նարեկ Բաբայանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին
Ես մանդատից հրաժարվել եմ իմ տեղում մնալու համար...
Փողոցները փակելը նպատակներին հասնելու սխալ մեթոդ է. իրավապաշտպան
Մենք նաեւ ապրիլին էինք ասում, որ մեթոդը սխալ է: Բայց այն ժամանակ այս մեթոդը գոնե բացատրվում էր ժողովրդական շարժմամբ…
Եթե սխալ են արել, պետք է տղամարդու պես ասեն՝ ժողովուրդ ջան, կներեք, ոչ թե լղոզեն. Գուրգեն Եղիազարյան
Եղիազարյանի կարծիքով՝ առաջինը պետք է ծրագիր ունենալ աղքատության մասով...
Չեմ հիշում, թե ով է ասել, որ ՀՀ-ում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել Ստեփան Դանիելյան
Միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, դա կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն կոռուպցիայի «խաղի կանոնների» մշակելը, որքան էլ դա դաժան չհնչի...
Շատերը դեռեւս հուզականության էյֆորիայի մեջ են. Բագրատյանը՝ Կոնջորյանի ելույթի մասին
Ես համամիտ եմ, որ պետք է հայտարարություններում շատ ուշադիր լինել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ