News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզն ընդունել է սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի ընտանիքին եւ իր ցավակցություններն է հայտնել՝ տեղեկացնում է SPA-ն։

Թագավորի առանձնատանը կայացած հանդիպմանը, մասնավորապես, ներկա է եղել լրագրողի որդի Սալահը, ինչպես նաեւ՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը․․․

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ