News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի հատումը հնարավոր կլինի առանց  օտարերկրյա անձնագրերի ներկայացման, միայն անձը հաստատող ներքին վկայականների միջոցով, այս մասին փետրվարի 12-ին, Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Գրիգոլ Վաշաձեն եւ Ահմեդ Դավութօղլուն:

Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, բացի վիզային ռեժիմի մեղմացումից, ծրագրվում է նաեւ բացել նոր անցակետեր, եւ բարելավել արդեն իսկ գործող կետերը` Քարծախիում (Սամցխե-Ջավախք) եւ Սարփիում (Աջարիա):

Ներկա պահին Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ գործում է ոչ վիզային ռեժիմը:

«Մենք եւս քննարկեցինք այն տարածաշրջանային ծրագրերը, որին մասնակցում են Թուրքիան եւ Վրաստանը, ինչպես նաեւ երկու պետություններին հետաքրքրող այլ հարցերը, միջազգային կազմակերպությունների համագործակցության շրջանակներում համագործակցության մեխանիզմները»,- հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թբիլիսիում հանդիպելու է նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ