News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայ–ռուսական հարաբերություններում երբեք վստահության այսպիսի բարձր մակարդակ չի եղել, ինչպիսին մենք ունենք այսօր։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հետո մեզ մեղադրեցին Ռուսաստանին ծախվելու մեջ, թե այ հիմա Եվրամիության հետ հարաբերությունը փչացրին։ Թույլ տվեք էլի ասեմ՝ եվրոպական մեր գործընկերների հետ երբեք փոխվստահության այսպիսի մակարդակ չի եղել։ Վաղը սպասվում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության այցը, եւ վստահ եմ, որ նույն արդյունքի կհասնենք նաեւ այդտեղ։ Գաղտնիքը հետեւյալն է՝ Կառավարությունը ներկայացնում է իր ժողովրդին, թե ոչ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի թեկնածուն նշեց, որ սա չի նշանակում, թե արտաքին քաղաքականության օրակարգում բոլոր հարցերը լուծված են. «Լուծված է մեկ հարց՝ մեզ ընկալում են որպես գործընկեր, եւ մենք մեր գործընկերների հետ հարաբերություններում անկեղծ ենք, բաց ենք, կան, իհարկե, թնջուկներ, որոնք մենք պետք է քննարկենք, փորձենք լուծել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ