News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ վարչապետի պաշտոնակատարն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները:

Վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս, որն ավելի բարձր է 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված՝ 5.8 տոկոս ցուցանիշից, իսկ արտահանման ոլորտում արձանագրվել է 11.5 տոկոս աճ: Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է նպատակադրվածին բավական մոտ ցուցանիշ՝ 4 տոկոս ծրագրված 5 տոկոսի փոխարեն, շինարարության ոլորտում՝ 7.6 տոկոս՝ ծրագրված 6.1 տոկոսի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 19.1 տոկոս՝ ծրագրված 8 տոկոսի փոխարեն:

Տ.Խաչատրյանը զեկուցել է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա հանրագումարով թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք, որն անվանական արժեքով հավասար է 2017 թ. նույն ժամանակահատվածի արտադրանքին: Դիտարկվել են տնտեսական ցուցանիշների վրա առավել մեծ ազդեցություն ունեցող ոլորտները՝ լեռնահանքային արդյունաբերություն, կոնյակագործություն և մետաղների ձուլում: Մնացած ձեռնարկությունները, որոնք թողարկում են արդյունաբերական արտադրանքի 30 տոկոսը և գործում են տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, սննդի վերամշակման և այլ ոլորտներում, արձանագրել են մոտ 30 տոկոսով արդյունաբերական արտադրանքի աճ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է 2018 թ. 9 ամսվա կտրվածքով հարկերի հավաքագրման ուղղությամբ արձանագրված միջանկյալ ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2018 թ. համար նախանշված ծրագրային ցուցանիշները մինչև տարեվերջ կապահովվեն:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով գնաճի ցուցանիշները, նշել է, որ 2017 թ. համեմատ ցուցանիշները դրական են, և կանխատեսվում է, որ ԿԲ այսօրվա ունեցած գործիքակազմով տարին կամփոփվի 3,3-3,5 տոկոս, հնարավոր է՝ նաև 3 տոկոս գնաճի շրջանակում, ինչը նշանակում է, որ կանխատեսված 4 և ավելի բարձր տոկոսին գնաճը չի հասնի: Անդրադառնալով բանկային համակարգի զարգացմանը՝ ԿԲ նախագահը նշել է, որ ավելանում է վարկավորումը. տարեսկզբից հիփոթեկային վարկերի ծավալն աճել է 10,5 տոկոսով՝ 22 մլրդ դրամով, ընդհանուր ծավալն այս պահին կազմում է 231 մլրդ դրամ: Բիզնես վարկերի ծավալում հիմնականում աճել են արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը: Արթուր Ջավադյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրվել է նոր պայմանագիր՝ 50 մլն եվրոյի չափով, որը չի կանխատեսում պետական բյուջեի երաշխիք և ուղղվելու է արտահանման խթանմանը, զբոսշրջությանը և գյուղատնտեսությանը:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է նաև ՀՀ տնտեսությունում և մասնավորապես, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի մասին:

Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության կառուցվածքային փոփոխություններին, բյուջետային ծախսերին, ոլորտային բարեփոխումներին, ընթացիկ ներդրումային ծրագրերին, հարկային բարեփոխումներին և այլն:

Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, հանձնարարել է պատասխանատուներին ևս մեկ անգամ անդրադառնալ խոշոր ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես ճանապարհաշինական, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների և կոշտ թափոնների կառավարման ոլորտներում՝ հետագա անելիքները հստակեցնելու, ինչպես նաև զարգացման նոր ծրագրեր մշակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքաշինության ոլորտի հազարավոր մասնագետներից դեռևս հավաստագիր են ստացել 249-ը. ժամկետը կավարտվի երեք ամսից
Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում...
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյանը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
Ամենաշատ