News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հունաստանում Հոնիական ծովում լույս ուրբաթ գիշերը տեղի է ունեցել 7,0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է հունական Զակինտոս կղզուց մոտ 35 կմ հեռավորությամբ, հայտնում է AP-ն:

Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումների հետեւանքով ավերածություններ չեն գրանցվել, սակայն կղզում դադարեցվել է էլեկտրականության մատակարարումը:

EMSC-ի տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով մոտ 20 սմ բարձրությամբ ցունամի է առաջացել: Ծառայության մասնագետները Twitter-ում հայտնել են, որ այն լուրջ սպառնալիք չի ներկայացնում, սակայն մերձակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել ծովին չմոտենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ