News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ավստրիան, որը ռոտացիոն կարգով նախագահում է Եվրամիությունում, ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիային: Լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը խորը ցնցում է, բայց սա միայն սառցաբեկորի գագաթն է: Այս մասին  ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը Գերմանիայի Die Welt թերթին տված հարցազրույցում:

«Նախեւառաջ Եմենում պատերազմը եւ Կատարի շուրջ ճգնաժամը Եվրամիությանը պետք է համատեղ գործողությունների դրդեն Սաուդյան Արաբիայի դեմ», - ասել է Կնայսլը: Նրա կարծիքով Էր Ռիադին զենքի մատակարարման արգելքը կարող է ներդրում լինել այս հակամարտությունների ավարտի մեջ, գրում է DW-ն:

Հոկտեմբերի 25-ին Եվրախորհրդարանը պահանջել էր  Սաուդյան Արաբիայի նկատմամբ սպառազինություն մատակարարելու համաեվրոպական արգելք սահմանել: Սակայն, ոչ բոլոր եվրոպական երկրներն են պատրաստ հետեւել այդ պահանջին: Այսպիսով, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը բացառել է նման քայլի հնարավորությունը, ասելով, որ նա պետք է «պաշտպանի իր երկրի շահերը»:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել էր, որ Գերմանիան կասեցնում է զենքի առաքումը այդ երկրին, մինչեւ Ռիադը չբացատրի Խաշոգջիի մահվան հանգամանքները, որը հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացել է:

Ենթադրվում է, որ նա սպանվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք այդ նպատակով Ստամբուլ էին ժամանել: Էր Ռիադը անհետացումից միայն երկու շաբաթ անց խոստովանեց Խաշոգջիի մահվան փաստը՝ նշելով, որ սպանությունը կանխամտածված չէր:

Սակայն, հոկտեմբերի 25-ին, Սաուդյան դատախազը հայտարարել էր, որ դա դիտավորյալ սպանություն է: Նշենք, որ Խաշոգջիի մնացորդները դեռեւս չեն հայտնաբերվել: Ամեն դեպքում պաշտոնական տեղեկություն չկա, սակայն լրատվամիջոցները հաղորդել են, որ նրա մարմինը հայտնաբերվել է Ստամբուլում սաուդցի հյուպատոսի նստավայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ