Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ եւ տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Նախագահը կարեւոր է համարել ծրագրի իրականացումը, որի արդյունքում բնակարաններ կհատկացվեն սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին եւ հիփոթեքային վարկավորման շրջանակներում՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ կառույցների ղեկավարներին:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: