News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանում հեղափոխությունը ապագայի հանդեպ հույս է ներշնչել ժողովրդին, սակայն նշանակալի արդյունքների հասնելու համար միայն հույսը բավարար չէ։ Այսպիսի կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հայկական ծագումով ամերիկյան բիզնեսմեն եւ բարերար, Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Նրա խոսքերով՝ դրա համար կոնկրետ աշխատանք է պետք, կոնկրետ ներդրումներ եւ պետական աջակցություն։

«FAST-ի օրինակով կարող եմ նշել, որ պետությունը եւ մասնավոր ոլորտը ակտիվորեն համագործակցում են կոնկրետ նախագծերի առաջընթացի համար, եւ մենք կշարունակենք մեր ներդրումային գործունեությունը Հայաստանում։ Որպես խոշոր ներդրող, մենք միշտ վստահ ենք մեզ զգացել այստեղ, քանի որ ծառայել ենք երկրի երիտասարդ սերնդին»,- նշեց Աֆեյանը։

Նրա խոսքերով՝ տվյալ պահին ներդրողները հետաքրքրված են Հայաստանով, սակայն որպեսզի այդ հետաքրքրությունը կոնկրետ նախագծերի վերածվի, ժամանակ է հարկավոր։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բարելավվել է ներդրումային մթնոլորտը, ինչը պայմանավորված է օրենքի գերակայության հաստատումով, սակայն ներդրումային վստահության բարձրացման համար տարիների համբերություն է հարկավոր, ինչը ավելի կարեւոր է, քան Հայաստանում հեղափոխական փոփոխությունները»,- ասաց բիզնեսմենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ