News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կձեաւվորվի նոր քաղաքական մենաշնորհ, եւ երկիրը դրանից ոչ մի լավ բան չի ստանա: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ  վերջերս հայտարարել էր, որ միաբեւեռ խորհրդարանի ձեւավորումը անկայունության համար նախադրյալներ կստեղծի:

Նա նշել է, որ խոսքն իշխանության եւ պատասխանատվության մասին է. լիարժեք իշխանությունը ենթադրում է լիարժեք պատասխանատվություն, եւ սա մեդալի մեկ կողմն է՝ դրականը, քանի որ անհաջողությունների համար ուրիշ ոչ ոքի հնարավոր չի լինի մեղադրել :

«Այսօր հայտնի դարձած «սաբոտաժ» եւ «հակահեղափոխություն» բառերը այլեւս հասցեատերեր չեն ունենա: Միգուցե, այդ ժամանակ իշխանությունը վերջ ի վերջո կզբաղվի տնտեսությամբ… Բացասական կողմն էլ այն կլինի, որ նոր քաղաքական մենաշնորհ կձեավորվի եւ երկիրը դրանից ոչ մի լավ բան չի ստանա: Որպես կանոն, իշխանության նման մենաշնորհը հանգեցնում  է լճացման եւ իշխանության այլասերման, որքան հեղափոխական էլ այն լինի:  

Երկրում կդադարի գործել զսպումների եւ հակակշիռների համակարգը, որը չափազանց կարեւոր է իշխանության ճյուղերի հավասարակշռման տեսանկյունից», - նշել է Քոչարյանը:

Հարցին՝ գոյություն ունեն արդոյք այսօր Հայաստանում քաղաքական ուժեր կամ առանձին քաղաքական գործիչներ, որոնք կարող են խախտել մենաշնորհը, ընդդիմություն դառնալ, երկրորդ նախագահը նկատել է, որ դա կախված կլինի նրանից, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո որքան պրոֆեսիոնալ եւ եռանդագին նրանք կկատարեն իրենց աշխատանքը:

 «Բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտի լուրջ վերաձեւակերպում կլինի, մեծ հնարավորություններ են բացվում  ինքնիրացման համար, բայց թե ով կլինի ընդդիմության առաջատարը, կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի ապագա ընդդիմությունը»:

Հարցին՝ տեսնում է արդյոք նա իրեն այդ դերում, Քոչարյանը նշել է. «Ես մտածում եմ այդ մասին».

Ինչ վերաբերում է ընդդիմությունը գլխավորելու նրա պատրաստակամությանը, երկրորդ նախագահն ասել է, որ նա Հայաստանի ապագայի վերաբերյալ լրջորեն անհանգստանալու հիմքեր ունի:

«Սա ինձ դրդում է ինչ-որ կերպ ազդել այդ գործընթացների վրա: Որքանով ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ, որ իմ անցյալը, ներկան, իմ փորձը թույլ կտան ինձ էական դեր ունենալ Հայաստանի քաղաքականության մեջ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Ուզում եք խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը...
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Սրբազանին և շարժման անդամներին երեխաները ողջունեցին փուչիկներով, մի շարք քաղաքացիներ  ժենգյալով հաց․․․
Ամենաշատ