News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վերջերս տարածաշրջան կատարած Ջոն Բոլթոնի այցի գլխավոր նպատակը Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացմամբ Իրանի ազդեցությունը թուլացնելու փորձն էր: Հոկտեմբերի 30-ին լրագրողնբերի հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետը նշեց, որ Վաշինգթոնը հաշվի է առնում Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների գործընկերությունը, որը դրսեւորվում է տարբեր նախագծերի, այդ թվում տրանսպորտային ծրագրերի իրականացմամբ:

Ըստ Սաֆրաստյանի, այս տեսանկյունից, ԱՄՆ-ի համար կարեւոր նախագիծ կարող է լինել Կասպից ծովում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ տարածաշրջան կատարած այցի օրակարգին, ապա այստեղ կարեւոր էր փորձել փոխել Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականության փոփոխությունը, երբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ հարաբերությունները դիրտարկվում էին Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում:

Չնայած որ Ջոն Բոլթոնի հայտարարություններում դա չէր նկատվում, Թրամփի վարչակազմի քաղաքականությունը նպատակ ունի փոխել տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները, ներառյալ «Ազատության  աջակցության ակտի» օրենքի 907-րդ փոփոխությունում Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի հնարավոր վերացման միջոցով:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն, հավանաբար, ձգտում է զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ որպես անկախ սուբյեկտների, Ռուսաստանից առանձին, այդ թվում` Ադրբեջանին զենքի ուղղակի վաճառք սկսելու միջոցով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը  նախորդ շաբաթ այցելել էր Անդրկովկասի հանրապետություններ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ