News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանն արդեն սկսել է գործընթացը: Եվ դա նորմալ գործընթաց է՝ ելնելով այն կանոնադրությունից, որը կա ՀԱՊկ-ում պաշտոնատար անձանց հետ կանչման հարցում: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պաշտոնական Երեւանը կպնդի ՀԱՊԿ ղեկավար Խաչատուրովի հետ կանչի մասին:

«Երեւանը ոչ միայն պնդում է եւ սկսել է պաշտոնական հետ կանչի գործընթացը», - նշել է Տողանյանը:

Նրա խոսքով, սա աշխատանքային պահ է: Նման պահեր ծագում են: «Ամեն դեպքում, մենք չէինք ցանկանա զգուշացնել այն փորձագետներին եւ քաղաքագետներին, որոնք դրանով մեր հարաբերություններում ինչ-որ խնդրահարույց կետ են տեսնում: Դա ոչ մի կերպ փոխկապված չէ: Հետեւաբար արտաքին քաղաքականության մեր հիմնական գերակայությունները հստակ են, տեսանելի եւ այստեղ որեւէ փոփոխություն չի նախատեսվում»,- նշել է դեսպանը:

Տողանյանը նաեւ նշել է, որ համագործակցության հարց դրված չէ. «Ի դեպ, վաղը Մոսկվայում իր աշխատանքը կսկսի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը: Ամսի 8-ին Աստանայում Հավաքական անվտանգության բարձրագույն խորհուրդը: Նախագահները կհավաքվեն: Իրականում, ՀԱՊԿ ղեկավար Խաչատուրովի հարցը «մարտի 1-ի գործով» է: Հետեւաբար Հայաստանում հեղափոխությունից հետո իրադարձություններ են, որոնք նշանակալի դեր ունեին մեր երկրի հետխորհրդային պատմությունում, որոնք մինչեւ վերջ չեն հետաքննվել: Եվ մեր կարծիքով, մինչեւ վերջ չեն տարվել քրեական գործերը: Կոնկրետ հարցերով Խաչատուրովի դեմ քրեական գործեր են վերսկսվել: Այստեղ ես կարծում եմ ողջ համատեքստը կապված չէ այդ կազմակերպությունում մեր մասնակցության կամ այդ կազմակերպությունում մեր աշխատանքի հետ: Պարոն Խաչատուրովը շարունակում է ղեկավարել այդ կազմակերպությունը: Մենք սկսել ենք հետ կանչի համապատասխան գործընթացը: Այս հարցը պետությունների ղեկավարների մակարդակով է լուծվելու: Պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ ֆիքսել, որ այն քրեական գործերը տարբեր…պարզապես, հնարավոր է, դրանք ավելի աղմկահարույց են եւ ռուսական մամուլում ավելի շատ գիտեն Քոչարյանի, Խաչատուրովի պահով, բայց շատ քրեական գործեր են հարուցվել ոչ միայն մարտի 1-հետաքննության գործով, այլ տարբեր կոռուպցիոն, կոմերցիոն… շատ անձանց եւ ընկերությունների դեմ, այդ թվում օտարերկրյա: Պարզապես մի մասն ավելի աղմկահարույց է եւ ազգանունները հայտնի են, մյուսները մենք ավելի քիչ գիտենք, բայց ոչ մի կերպ փոխկապված չեն եւ արտաքին քաղաքական երանգավորում չունեն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ