News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նորվեգական ծովում Ռուսաստանի Դաշնության հրթիռային կրակոցների հետ կապված այն հատվածում, որը մոտ է դաշինքի զորավարժությունների տարածքին, ՆԱՏՕ-ն կխուսափի ցանկացած վտանգավոր իրավիճակներից: Նորվեգիայում Trident Juncture-2018 զորավարժությունների շրջանակում, բացելով Պատվավոր հյուրերի օրը, ասուլիսին ասել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նման կրակորցները բավական սովորական երեւույթ են: ՆԱՏՕ-ն կխուսափի ցանկացած վտանգավոր իրավիճակներից, մենք խնդիր չեն տեսնում, եթե Ռուսաստանի գործողությունները արհեստավարժ լինեն», - նշել է նա:

ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ ռուսական զորավարժությունները չեն խանգարի դաշինքի մանեւրներին:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի հրթիռային արձակումները որեւէ կերպ չեն ազդի մեր զորավարժությունների վրա: Նրանք միջազգային ջրերում են դրանք իրականացնում եւ Նորվեգիային տեղեկացրել են այդ մասին», - ասել է նա:

Trident Juncture 2018-ը ՆԱՏՕ-ին չի վերադարձնում սառը պատերազմի ժամանակներ եւ դաշինքը կարծում է, որ այսօր առճակատման աստիճանը ցածր է, նշել է  գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք չենք կարծում, որ մեր զորավարժությունները վերադարձ են սառը պատերազմին: Այսօր Եվրոպայում իրավիճակը բոլորովին տարբեր է՝ ավելի ցածր առճակատման մակարդակով, սակայն անկանխատեսելիության բարձր մակարդակով», - ընդգծել է նա:

«Սառը պատերազմի ժամանակ Եվրոպայում միջուկային զենքի հարյուրավոր միավորներ կային, հսկայական ուժեր՝ պատրաստ վիճակում: Այժմ անվտանգության ոլորտում իրավիճակը բոլորովին այլ է», - նշել է նա:

Ստոլտենբերգը նշել է, որ նման զորավարժությունները պետք է ցույց տան դաշինքի վճռականությունն ու պատրաստակամությունը պաշտպանության ուղղությամբ «պոտենցիալ ագրեսորների դատողությունների սխալները եւ ՆԱՏՕ-ի երկրների դեմ ռազմական ագրեսիայի փորձերը կանխելու համար»:

Trident Juncture զորավարժությունները անցնում են 3 փուլով: Առաջինը կայացել է օգոստոսին եւ զորքերի տեղակայում էր իրնից ներկայացնում: Երկրորդն ակտիվ փուլ է՝ հոկտեմբերի 25—ից նոյեմբերի 7-ը, իսկ երրորդը՝ Ստավանգերում Միացյալ հրամանատարական կենտրոնում հրամանատարական շտաբային զորավարժություններ: Զորավարժությունների հիմնական ընդունող կողմը Նորվեգիան է, իսկ Ֆինլանդիան եւ Շվեդիան  գործընկերների դերում են հանդես գալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ