News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ օգտագործում է ներուժն ու հնարավորությունները Եվրոպական միության հետ գործակցության հարցում։ Այդ մասին այսօր՝  հոկտեմբերի 30-ին, Վայոց ձորում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Ես հավատում եմ, որ ներկայիս կառավարությունն իրազեկ է, գնահատում է Եվրամիության հետ գործակցությունը։ Վստահ եմ, որ նոր կառավարության նպատակներից մեկը պետք է լինի, որ մեր համագործակցությունն էլ ավելի արդյունավետ ու շահավետ լինի հայ ժողովրդի համար»,- նշել է Սվիտալսկին։

Նրա խոսքով, ԵՄ-ի հետ համագործակցությունը միայն փողի ու ֆինանսերի մասին չէ. «Խոսքն այն մասին է, որ ԵՄ-ն բարեփոխումների համար բիզնես խթաններ առաջարկի: Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի՝  ՀՀ-ի կողմից կիրառվելը կծառայի որպես այս ճանապարհի հիմք: Ես հավատում եմ, որ նոր կառավարությունը  քաջատեղյակ է այս հնարավորությունից»,- ասել է Սվիտալսկին:

Նրա խոսքով,  ՀՀ կառավարության առաջանահերթ նպատակներից մեկը պետք է լինի էլ ավելի արդյունավետ և հայ ժողովրդի համար ավելի շահեկան համագործակցությունը ԵՄ-ի հետ. «Մենք լիովին համաձայն ենք այդ մոտեցման հետ, և փորձում ենք ավելի օգտակար դարձնել մեր համագործակցությունը»:

ԵՄ դեսպանն ընդգծել է, որ թեեւ Հայաստանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների, սակայն, իրենք շարունակում են աշխատանքը ՀՀ կառավարության հետ. «Եվ ես վստահ եմ, որ Դուք շատ շուտով կտեսնեք նոր պայմանագրերի արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ