News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում համաներումը կտարածվի ավելի քան 6 500 քաղաքացու վրա: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանի արտահերթ նիստում Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ներկայացնելով համաներման եւ  Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու օրենքի փաթեթի նախագիծն ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Մինչ օրինագծի ներկայացումը եւ քննարկումը խորհրդարանը հավանություն տվեց աշխատանքի կարգի մասին նախարարի պաշտոնակատարի առաջարկին: Առաջարկի համաձայն առաջին ընթերցման քվեարկությունը տեղի կունենա այսօր, հաջորդը՝ 24 ժամվա ընթացքում:

Զեյնալյանը նախագծի ներկայացումը սկսեց Պատժական համակարգում գործերի վիճակի մասին ամենաթարմ տվյալները հնչեցնելով: Նրա խոսքով, այժմ Հայաստանի ՔԿՀ-ներում 2888 անձ կա, ընդ որում հաստատությունները նախատեսված են 5356 անձի համար:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 780 մահճակալների դեպքում 644 բանտարկյալ կա, «Վարդաշեն» ՔԿՀ-ում 155 բանտարկյալ՝  339 մահճակալի դեպքում: «Համաներումը նախատեսված չէ ՔԿՀ-ները բեռնաթափելու համար, այլ զուտ մարդասիրական գործընթաց է, որը նախատեսված է հանդուրժողականության եւ հաշտեցման մթնոլորտ հաստատել», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Համաներման շրջանակներում նախատեսվում է ազատ արձակել մի քանի խմբերի անձանց: Դրանք ներառում են մինչեւ 4 տարի ժամկետով դատապարտված անձանց, որոնց նկատմամբ կիրառվում է պայմանական պատիժ կամ պատժի կատարումը հետաձգվել է, ինչպես նաեւ ազատազրկման հետ կապ չունեցող պատժի դատապարտված անձանց:

Անձինք, որոնք մինչեւ 6 տարի ժամկետով դատապարտվել են ազատազրկման, 1-ին 2-րդ խմբերի հաշմանդամներ, 3 եւ ավելի անչփահաս երեխաներ ունեցող անձինք, 60 տարեկանից բարձր անձինք, հղի կանայք եւ մինչեւ 3 տարեկան երեխաներ ունեցող անձինք: Անզգուշությամբ հանացագործություն կատարած անձինք, որոնք մինչեւ 6 տարի ժամկետով են դատապատրվել եւ կրել են պատժի մեկ երրորդը:

Համաներման շրջանակներում առաջարկվում է դադարեցնել մի շարք քրեական գործեր եւ քրեական հետապնդումներ:  Դրանցում ներառվում են  վերոհիշյալ կատեգորիաների քաղաքացիները: Համաներման շրջանակներում ակնկալվում է, որ դատավճիռները զգալիորեն՝ երկու երրորդով, մեկ քառորդով, կես տարով կկրճատվեն մի շարք կատեգորիաների համար:

Առանձին խումբ են կազմում «Սասնա ծռեր» խումբը եւ ծռերի հետ կապված գործողությունները, Սեֆիլյանի զինակիցները: Համաներումը չի տարածվում մարդու մահվան հանգեցրած արարքների վրա:

Համաներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնց նկատմամբ վերջին 10 տարում արդեն կիրառվել է համաներում կամ պատժի մեղմացման այլ ձեւեր, եւ նրանք կրկին դատապարտվել են: Անձանց վրա, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու պահին հետախուզվում են: Բացառություն կկազմեն այն անձինք, որոնք մինչեւ հունվարի 1-ը ներառյալ կներկայանան իրավապահ մարմիններ կամ դատարան: Համաներումը չի տարածվում նաեւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների, ծանրացուցիչ հանգամանքներում սպանություններ, թրաֆիքինգ, սեռական հարձակումներ  կատարած, լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտած, ահաբեկչության, դիվերսիայի, պետական դավաճանության, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող անձանց վրա:
Դրանից բացի, համաներումը չի տարածվում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վրա:

Նախարարի պաշտոնակատարը նշեց՝ հաշվի առնելով, որ այս դեպքում «շեմը» բարձրացվել է 3-ից մինչեւ 4 եւ 6 տարի, համաներվողների թիվն աննախադեպ կլինի: Այն կտարածվի ավելի քան 660 դատապարտյալների վրա, որոնց 70 տոկոսը պրոբացիայի տակ է, Քննչական կոմիտեի վարույթում գտնվող ավելի քան 6 հազար քրեական գործերից 1096-ը կդադարեցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ