News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը կարելի հատուկ անվանել: Այս մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ ընդունվել է Եզրափակիչ հայտարարություն եւ հրահանգներ, որոնք հիմնված են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա:

Աշոտյանը նշեց, որ ամփոփիչ հայտարարության մեջ արտացոլված է Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եւ հարցերում դիրքորոշումները:

«Փաստաթղթում, որում անդրադարձ կա Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության տարբեր խնդիրներին, երկրի իշխանություններին, մասնավորապես, առաջարկվում է իրականացնել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկները, հատկապես Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող, եւ անհրաժեշտության դեպքում դիմել նաեւ միջազգային հանրության, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի աջակցությանը»,- պարզաբանեց խորհրդարանականը: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ նա հայտնեց, որ Կոմիտեն ափսոսանք է հայտնել՝ կապված հակամարտության հետեւանքով մարդկային զոհերի հետ: Նա նաեւ նշեց, որ Կոմիտեն մտահոգված է հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներով, որոնք երկու կողմերից էլ զինծառայողների եւ քաղաքացիական բնակչության կյանքեր են խլում, խոչընդոտում են ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

«Ըստ Կոմիտեի՝ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է եւ անկայուն, իսկ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող: Միաժամանակ, Կոմիտեն հաստատում է իր անփոփոխ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ու 2009 թվականի հիմնական սկզբունքներին, ինչը նշված է նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում»,- շեշտեց Աշոտյանը:

Դրանից բացի, նա հայտնեց, որ Կոմիտեն հատուկ առանձնացնում է այն փաստը, որ ջանքերը պետք է հենվեն միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման համընդհանուր սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ կանոնադրությամբ, Հելսինկիի Եզրափակիչ ակտով եւ շատ այլ փաստաթղթերով, որոնք ընդգծում են խաղաղ կարգավորման գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի կարեւորությունը: 

Աշոտյանը նաեւ նշեց, որ Կոմիտեն ընդունած Եզրափակիչ հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բարձր մակարդակով բանակցություններ վարել, իրական միջոցառումներ ձեռնարկել եւ կրկին երկխոսություն հաստատել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու, իրավիճակը կայունացնելու, հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով հետագա բանակցությունների ավելի կառուցողական մթնոլորտին նպաստելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ