News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիան կարող է դառնալ այն վայրը, որտեղ ահաբեկիչների համար հատուկ պայմաններով բանտ կկառուցվի։ Այսպիսի առաջարկությամբ Ալիս-Սփրինգսից բիզնես-խումբը դիմել է Հյուսիսային Տարածք նահանգին՝ տեղեկացնում է ABC-ն։

Առաջարկությունը ստացվել է նահանգի վարչապետի եւ երկրի ՆԳ նախարար Փիթեր Դաթոնի աշխատակազմերում։ Բիզնեսմենների նամակում, մասնավորապես, ասվում է, որ «ուղղիչ հաստատությունը ոչ միայն կծառայի նահանգի զարգացմանը, այլեւ կլուծի ազգային քրեակատարողական համակարգի խնդիրների մի մասը»։

Բիզնես-խումբը, որը գլխավորում է Ալիս-Սփրինգսի օդանավակայանի մենեջեր Դեւիդ Բաթիկը, համարում է, որ բանտի շինարարությունը 450-600 մլն դոլար կարժենա, եւ կարող է իրականացվել մասնավորի եւ պետության համագործակցության կամ դաշնային կառավարության վարկավորման հաշվին։

Հյուսիսային Տարածքի վարչապետ Մայքլ Հանների խոսքերով՝ թեեւ ահաբեկիչների համար բանտի կառուցումը նահանգի ծրագրերում չկար, նախաձեռնությունն ընդունելի է իր համար։ «Սա կառավարական ծրագիր չէ, այլ՝ մասնավոր։ Շինարարությունը կկատարվի մասնավոր հողում՝ մասնավոր սեկտորի միջոցների հաշվին։ Մեր կառավարությունը հակված չէ խանգարել նահանգի տարածքում մասնավոր բիզնեսի զարգացմանը»,- նշել է Հանները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ