News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հնարավորությանը:

Նա նշեց, որ այս պահին ՀՔԾ-ն նման միջնորդությամբ հանդես գալու մտադրություն չունի, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը: «Այդ պատճառով էլ նման միջնորդություն, նման նախաձեռնություն մտադրություն այս պահին չունենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն: Գրիգորյանի պաշտպանները պնդում են, որ նա լուրջ հիվանդություններ ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ