Apple-ը 2012-ին թողարկված iPhone 5 սմարթֆոնը պաշտոնապես հնացած է ճանաչել, հաղրդում է 9to50mac-ը:
Սմարթֆոնը հայտնվել է Apple-ի կայքում հրապարակված հնացած արտադրանքների նոր ցուցակում:
Այս պահից սարքը չի ապահովվում ընկերության կողմից, երաշխիքային պայմանները չեն տարածվում դրա վրա, եւ սմարթֆոնը iOS-ի նոր տարբերակ ստանալու հնարավորություն չունի: Որպես կանոն, Apple-ը հնացած է ճանաչում է հինգ տարուց ավելի շուտ թողարկված սարքերը:
Սմարթֆոնի շնորհանդեսը կայացել է 2012-ին եւ այն դարձել է Apple-ի 4 դյույմանոց դիսփլեյով առաջին սմարթֆոնը: iPhone 5-ը ունի նույն չափերը ինչ նրա հաջորդողները՝ iPhone 5s, iPhone 5c եւ iPhone SE-ն: