Եգիպտոսում քրիստոնյաներով ավտոբուսի վրա հարձակման ժամանակ զոհվել է 7 մարդ, 14-ը`վիրավորվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Ալ-Արաբիա» արբանյակային ալիքին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք կրակել են սուրբ Սամուիլ վանք ուղեւորվող ավտոբուսի վրա: