News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լյեժ քաղաքի ուղղիչ դատարանը ուրբաթ օրը մանկապղծին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ «ծայրահեղ այլասերվածության» համար։ Նա իր հարազատ որդուն հանձնել է այլ մանկապիղծների՝ նրանց սեռական ցանկությունները բավարարելու համար՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

RTL ռադիոհեռուստաընկերությունը հայտնել է, որ բելգիացին մեղավոր է ճանաչվել նաեւ 7-11 տարեկան երեխաների բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների, ինչպես նաեւ մանկական պոռնոգրաֆիա պահելու եւ տարածելու համար։

RTL-ի տեղեկացմամբ՝ իրավական համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող մեղադրյալն իր որդուն, որի տարիքը չի նշվում, փոքրուց պատրաստել է «սեռական օբյեկտ դառնալուն»։ Այլասերվածի համակարգչում գտնվել է մանկապղծություն պատկերող 300 հազար լուսանկար, այդ թվում՝ նորածինների հանդեպ։

Բելգիական ամենադաժան մանկապիղծ է համարվում Մարկ Դյուտրուն, ով 2004թ․ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր կողմից առեւանգված 6 աղջիկներից երկուսի սպանության եւ չորսի բռնաբարության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ