News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Իլոն Մասկը բողոքել է կյանքի վատագույն տարուց, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Recode պորտալին տված միլիարդատիրոջ հարցազրույցը:

Նրա խոսքով, նա մեկ տարվա ընթացքում 5 տարով ծերացել է, քանի որ շաբաթական 120 ժամ է աշխատել: Արդյունքում սթրեսը եւ քնի պակասը հանգեցրել են բազմաթիվ սխալների:

«Երբեմն դու ուժեղ ճնշման տակ ես, քիչ ես քնում եւ նորից ճնշման տակ ես ընկնում». Արդյունքում նա ստիպված է եղել քնաբեր սկսել ընդունել. «Դու այնքան լարված ես, որ չես կարողանում քնել: Մնում է ընտրել՝ չքնել եւ այդ ժամանակ ուղեղդ վաղը չի աշխատի կամ դեղ խմել եւ քնել», — ասել է նա:

Մասկը հանգստացրել է ընթերցողներին՝ ասելով, որ աշխատանքային ժամը կրճատել է շաբաթական 80-90-ի:

Հոկտեմբերի 30-ին Մասկը հայտարարել էր, որ այժմ Tesla-ում «ոչ ոք» է: Նա հեռացրել էր իր պաշտոնները ընկերության կայքից: Մասկը ստիպված էր հեռանալ Tesla- ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից այն համաձայնագրի պայմաններով, որը նա կնքել է ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի հետ այն բանից հետո, երբ նրան մեղադրել էին խարդախության մեջ:

Երեք տարվա ընթացքում, Մասկին պետք է փոխարինի անկախ մենեջերը: Միեւնույն ժամանակ, գործարարը պահպանել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

 

Բացի այդ, Մասկին եւ Tesla-ին պարտավորեցրել են 20 միլիոն դոլար տուգանք վճարել տուժած ներդրողների օգտին: Ընկերությունը պետք է նաեւ երկու անկախ տնօրեն նշանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ