News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը, որը վերխորհրդարանական մարմին է եւ կազմված է հոգեւորականության ներկայացուցիչներից, մերժել է Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային երկրի միանալու մասին օրինագիծը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Խորհրդի մամուլի քարտուղար Աբաս Ալի Ղադհոդաիի թվիթերյան գրառումը:

«Սահմանադրության պահապանների խորհուրդը իր բազմաթիվ նիստերում քննարկել է Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային երկրի միանալու մասին օրինագիծը եւ ձեւակերպումներում անհամաձայնեցվածություն ու երկիմաստություն հայտնաբերել: Դրանք պարունակում են շարիաթին (իսլամական իրավունքին) հակասություններ եւ հակասում են (Իրանի) Սահմանադրությանը, որոնք հայտնաբերելուց հետո ուղարկվել են Մեջլիս (Իրանի միապալատ խորհրդարան) վերջնամշակելու»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 7-ին IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ Մեջլիսի պատգամավորները այս օրինագծի ընդունմանը կողմ էին քվեարկել, որը 4 նորմատիվային ակտերից մեկն է, որոնք մշակվել են Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման միջկառավարական խմբի (ՖԱԹՖ) հաստատած հրահանգների շրջանակում: Դրանց թվում էին փողերի լվացման դեմ պայքարին ուղղված դրույթների բարեփոխումը, ահաբեկչության ֆինանսավորման մասին օրենքի փոփոխությունը, ՄԱԿ Հակահաբեկչական կոնվենցիային եւ Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիային Իրանի միանալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ