News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության համար մեղադրվող 22-ամյա Արման Ջանջուղազյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հոկտեմբերի 31-ի դատավճռով Ջանջուղազյանի նկատմամբ սահմանվել է առավելագույն պատիժ՝ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանության և սառը զենք կրելու համար։     

NEWS.am–ի հետ զրույցում Ջանջուղազյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը ասաց, որ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ չափազանց խիստ պատիժ է նշանակել։ Նա նշեց, որ դատական ակտի օրինակը ստանալուց հետո իր պաշտպանյալի հետ կքննարկի այն բողոքարկելու հարցը։

Ըստ մեղադրանքի՝  Արման Ջանջուղազյանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ին, կրոնական մոլեռանդության շարժառիթով Գյումրու Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում դանակով մի քանի անգամ հարվածել է Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով նրան։

Ջանջուղազյանն իրեն հայտարարել էր իսլամի հետևորդ, սակայն դատարանում այդ մասին հրաժարվել է ցուցմունքներ տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ