News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մենք գործ ունենք միակողմանի պատժամիջոցների հետ, որոնք կիրառվել են միայն մեկ երկրի՝ ԱՄՆ-ի կողմից: Նոյեմբերի 6-ին «ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել է: Հայաստանի համար ի՞նչ հետեւանքներ կլինեն»  համատեղ քննարկման ժամանակ,  այս մասին հայտարարեց Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի  վարիչ Վարդան Ոսկանյանը:

Այսպիսով, ըստ նրա, ԱՄՆ-ն, փաստորեն, միակողմանիորեն խախտել է Թեհրանի հետ կնքված միջազգային պայմանագրերը, որոնք պատմական էին անվանում ոչ միայն Իրանում, այլեւ Միացյալ Նահանգներում:

«Սակայն այդ պատժամիջոցներին չաջակցեցին շատ երկրներ, օրինակ՝ ԵՄ անդամ երկրները: Իրանը շարունակում է պահպանել իր հարաբերությունները ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ: Այսպիսով, Թեհրանը եւ Լոնդոնը փորձում են նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը եւ ինչ-որ կերպ, բացթողումներ գտնելով, շրջանցել ԱՄՆ-ի կողմից ԵՄ-ի մասնակցությամբ միակողմանիորեն կիրառած պատժամիջոցները», - պարզաբանեց իրանագետը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանը կարող է խորացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ Երեւանի համար էլ ձեռնտու չէ իր հարեւանի հետ հարաբերությունների վատթարացումը:

Փորձագետը նշեց, որ տնտեսական առումով Հայաստանում բիզնեսը որոշակի մտահոգություններ ունի ներկա իրավիճակի վերաբերյալ, քանի որ Իրանը բավական լուրջ գործընկեր է, եւ գործարարները վախենում են հնարավոր ռիսկերից եւ կորուստներից:

«Սակայն, քաղաքական առումով լուրջ սխալ կլիներ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը դա շատ լավ գիտի եւ չի գնա արմատական քայլերի, քանի որ դրանք կարող են հանգեցնել չափազանց բացասական եւ անցանկալի հետեւանքների», - ասաց Ոսկանյանը:

Միեւնույն ժամանակ, իրանագետը նշեց, որ Հայաստանի կողմից նախկինում արված հայտարարությունները, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանը կարող է փակվել, Թեհրանում թյուրիմացություն են առաջացրել եւ, ըստ փորձագետի, ապագայում պետք է զգուշանալ նման հայտարարություններից եւ հնարավորության դեպքում խուսափել:

 «Սակայն Իրանը միատարր երեւույթ չէ: Դա բազմաշերտ երկիր է: Այնտեղ կան տարբեր դիրքորոշումներ եւ մոտեցումներ, եւ մենք պետք է ակտիվորեն աշխատենք Իրանի հասարակության այդ հատվածների հետ», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ