News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նորք–Մարաշի զինված գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ բողոք կներկայացնի գլխավոր դատախազին՝ իրեն խոշտանգելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելլու հետ կապված։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Լեւոն Բաղադասարյանը։

«Երբ Նորք– Մարաշի խմբին ձերբակալում են, Արթուրի ձեռքին անցկացնում են ձեռնաշղթաները, եւ այդ ժամանակ ներս է գալիս փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եւ սեռական հայհոյանքներ է տալիս եւ ֆիզիկական հաշվեհարդար է տեսնում Արթուրի հետ, ով արդեն ձերբակալված էր եւ որեւէ դիմադրություն չէր կարող ցույց տալ։ Հունան Պողոսյանը հետեւյալ բաներն է ասում Արթուր Վարդանյանին «մեր դեմ էս հելե արա, էդ ո՞ւմ դեմ էս հելե արա», այնուհետեւ հրահանգում է «չթողեք շոր հագնի, թող սառի, սատկի» ու սեռական բնույթի հայհոյանքներ»,– պատմեց փաստաբանը՝ նշելով, որ սա պաշտոանական դիրքի չարաշահում է եւ խոշտանգում է, եւ իրենք այսօր այս հաղորդումը կներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազին։

Հարցին, թե ինչու ավելի վաղ չէին ներկայացնում այս հաղորդումը, քանի որ դեպքը 3  տարի առաջ է տեղի ունեցել, փաստաբանը ասաց, որ նախկինում նման դեպքեր շատ են եղել եւ փորձը ցույց է տվել, որ այս  բողոքները որեւէ հանգուցալուծման չեն հասել, ոճ ոք չի պատժվել նախկին իշխանությունների դեմ։

«Նոր Հայաստանում նման մարդը չի կարող բարձրաստիճան պաշտոնյա լինել եւ այդ պատճառով էլ մենք հիմա հաղորդում ենք ներկայացնում»,– հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է բացի խմբի պարագլուխ հադիսացող Արթուր Վարդանյանի։

Տպել
Ամենաշատ