News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Չինաստանը կարող են խուսափել առավել մեծ հակամարտությունից, որը կփլուզի այժմյան համաշխարհային կարգը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը՝ նշելով, որ ինքը այդ հարցում լավատեսորեն է տրամադրված։

Bloomberg-ին տված հարցազրույցում Քիսինջերն ասել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի բանակցողները պետք է մի կողմ թողնեն մանրամասները եւ սկզբում միմյանց բացատրեն, թե ինչ նպատակների են ձգտում, ինչ զիջումներ են պատրաստ անել կամ չանել։

«Եթե համաշխարհային կարգը սկսի որոշվել միայն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մշտական հակամարտությամբ, ապա վաղ թե ուշ այն դուրս կգա վերահսկողությունից»,- ասել է նախկին պետքարտուղարը։

«Որոշ տարաձայնություններ անխուսափելի են, սակայն նպատակը պետք է լինի այն, որ բոլոր երկրները ընդունեն՝ իրենց մեջ արմատական հակամարտությունը կխախտի համաշխարհային կարգը»,- հավելել է նա։

Քիսինջերի խոսքերով՝ ամերիկացիներին պետք է իմանալ՝ ամեն ճգնաժամ չէ, որ անբարյացկամության հետեւանք է։ Միեւնույն ժամանակ, Չինաստանը պետք է դուրս գա Ասիայի խոշոր եւ առաջատար տերության իր կերպարից։ Աշխարհը սարսափելի վիճակում կլիներ, եթե ԱՄՆ-ը եւ Չինաստանը թույլ տային, որ կոմերցիոն հարցերը վերաճեին ռազմավարական հակամարտության։ Կարծում եմ՝ մենք աղետից խուսափելու մեծ դրդապատճառներ ունենք»,- նշել է Քիսինջերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ