Նոյեմբերի 7-ից 8-ն Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից։