News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մահվան դատապարտված երկու մարդասպանները Քալիֆորնիայի նահանգի Սան Քվենթին բանտում  մի քանի ժամ տարբերությամբ ինքնասպանություն են գործել։ Մահապարտներից մեկը սերիական մարդասպան էր, տեղեկացնում է Americaru-ն։

Բանտի պահակները 54-ամյա Էնդրյու Ուրդիալեսին հայտնաբերել են մեռած։ Նա չի պատասխանել վերակացուների կանչին, իսկ երբ ստուգել են, պարզվել է՝ արդեն մահացած է։ Նա մահվան էր դատապարտվել հոկտեմբերի 5-ին՝ 5 կանանց եւ 3 տղամարդկանց սպանելու համար։ Նա հոկտեմբերի 12-ից մահվան դատապարտվածների խցում էր։

Մի քանի ժամ հետո պահակները գտել են 51-ամյա Վիրենդրա Գովինի մարմինը, ով մահվան էր դատապարտվել 2004թ․ դեկտեմբերին՝ Լոս Անջելեսում կատարած 4 սպանության համար։ Չկա ոչ մի նշան, որ այս ինքնասպանությունները որեւէ կերպ փոխկապված են։

Քալիֆորնիայում  2006 թվականից մահապատիժներ չեն իրականացվում։ Մահապարտ կալանավորները հաճախ մահանում են ծերությունից կամ ինքնասպանություն են գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ