News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի մեծամասնական ցուցակով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7–ին, ԱԺ–ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Սանոսյանը։

Վստահեցրեց, որ մարզում ՔՊ–ի քաղաքական թիմի շանսերը բավական բարձր են:

Իրեն ընտրելու պատճառների մասին մարզպետն ասաց, որ հեղափոխությունից հետո մարզում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել՝ մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ են կառուցվում, համայնքների աշխատաոճում փոփոխություններ կան և մարդիկ տեսնում են միտումը, որ հիմք է դրվում նոր առաջընթացի. «Դրանով է պայմանավորված վստահությունը, որ քաղաքական մեր թիմն այս կուրսը կշարունակի, և ամսեամիս, տարեցտարի նորագույն փոփոխությունների ականատես կլինեն բնակիչները»:

Տպել
Ամենաշատ