News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 39 կմ հատվածում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայողներից մեկը՝ 20-ամյա Էդգար Արմենի Հունանյանը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից էր: Էդգարը բեռնատարի վարորդն էր:

NEWS.am-ի հետ զրույցում զինծառայողի հարակից շենքերի բնակիչներից պատմեցին, որ վերջինս շատ համեստ եւ խելացի տղա էր. «Ցնցված ենք տեղի ունեցածից: Էդգարը տան միակ տղան էր, ուներ երկու քույր: Հայրը նախկին ոստիկան է, մայրը Հրազդանի քաղաքապետարանում էր աշխատում: Էդգարը վերջերս արձակուրդ էր եկել, հունվարին պիտի տուն գար: Ով կպատկերացներ, որ ավտովթարի զոհ կդառնար: Մեր զինվորների համար վախենում էինք, որ հանկարծ թշնամու գնդակից չզոհվեն, բայց արի ու տես, որ այսպիսի բան եղավ»,-պատմեցին Էդգարին ճանաչողները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 7–ին ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Վթարի հետեւանքով բեռնատարի թափքում գտնվող զինծառայողներից 8–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ եւ «Գորիս» բժշկական կենտրոն:

Նշենք, որ վթարի պահին բեռնատարում եղել է 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ