News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որոտան–Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված 20–ամյա զինծառայող Դավիթ Մելքոնյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր. զորացրվելու էր այս ձմռանը։  NEWS.am–ի հետ զրույցում Ներքին Բազմաբերդի համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը հայտնեց, որ Դավիթը երկու եղբայր ունի, որոնցից մեկը ծառայում է Մատաղիսում։

«Հայրը հիմնականում արտագնա աշխատանքով է զբաղվում, երեք որդիներից մեկը ծառայել՝ վերադարձել է, մյուսը՝ Մատաղիսում է ծառայում՝ կարատեի Հայաստանի չեմպիոն է, Դավիթն էլ խելոք՝ սովորող տղա էր»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով մահացել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ), շարքային Հրանտ Արայի Գասպարյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյան (1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ):

Վթարի պահին բեռնատարում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ