Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին գովել է թուրքական կառավարությանը` Իսրայելի հետ հարաբերությունները վատացնելու համար, գրում է Monsters and Gritis.com կայքը` վկայակոչելով իսլամական հանրապետության պետական հեռուստաընկերությանը։
Պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ Խամենեին հայտարարել էր, որ «Թուրքիայում քաղաքական բարեփոխումները, հատկապես հեռացումը սիոնիստական ռեժիմից, այդ երկիրն ավելի մոտեցրին իսլամական աշխարհին»:
Խամենեին նշել էր նաեւ որ Իսրաելի եւ Միացյալ Նահանգների ազդեցությունը երկրի վրա թուլացել է, ինչը հնարավորություն է տալիս այդ մահմեդական երկրին ավելի ուժեղանալ: