News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ամերիկա-թուրքական համագործակցության «առանցքային երկկողմանի հարցերին» վերաբերող նախագծերի մշակման համար  100,000 դոլար չափով դրամաշնորհների բաց մրցույթ է հայտարարում: Այս մասին նշվում է մրցույթի նկարագրության մեջ, որի հետ ծանոթացել է ՌՏ-ն:

Երկու երկրների միջեւ համագործակցության հիմնական ուղղություններից է «անվտանգության ոլորտում ընդհանուր շահերի պաշտպանությունը», մասնավորապես, համատեղ հակաահաբեկչական գործողությունների իրականացումը եւ Սիրիայում կայունության ապահովումը:

«Այդ կատեգորիային են վերաբերում նախագծեր, որոնք կարող են/պետք է ուղղվեն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության աջակցությանը եւ զարգացմանը ԻՊ-ն եւ այլ ծայրահեղական խմբավորումներին ջախջախելու նպատակով. նախագծեր, որոնք պետք է իրականացվեն Թուրքիայի տարածքում եւ ուղղված լինեն Սիրիայում կայունության ապահովմանը, ինչպես նաեւ ցանկացած ջանքեր՝ ուղղված ահաբեկչության եւ անդրազգային հանցավորության դեմ պայքարին», — նշվում է փաստաթղթում:

Ընդ որում, ողջունելի են ամերիկա-թուրքական համագործակցությունը  ՆԱՏՕ-ում եւ «այլ բազմակողմ անվտանգության կազմակերպություններում» զարգացնող նախագծերը:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ դիվանագիտական բաժինը ուշադրություն կդարձնի այն ծրագրերին, որոնք չեն վերաբերում Թուրքիայի խոշոր քաղաքները ընդգրկող տարածքներին:

Այլ ուղղություններից բացի `դրամաշնորհի նկարագրության մեջ նշվում է ժողովրդավարական արժեքների եւ ամերիկա-թուրքական հարաբերությունների ամրապնդումը` «թուրք երիտասարդների հետաքրքրությունը ամերիկագիտության, անգլերենի դասավանդման/ուսուցման, STEM կրթության (բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ինժեներական գործ եւ մաթեմատիկա) եւ Միացյալ Նահանգներում ուսուցման հանդեպ խթանող ծրարգերի միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ