Tesla ընկերության տնօրենների խորհրդի նոր նախագահ է նշանակվել ավստրալուհի Ռոբին Դենհոլմը, ով այդ պաշտոնում փոխարինում է Իլոն Մասկին՝ տեղեկացնում է Meduza-ն։
Դենհոլմը մինչեւ վերջերս աշխատում էր ավստրալիական Telstra հեռուստակոմունիկացիոն ընկերությունում։ Հաջորդ վեց ամիսները պաշտոնապես անցումային են համարվում։ Այդ ընթացքում նա պետք է հանձնի Telstra-ում իր գործերը, իսկ Մասկը պետք է օգնի նրան նոր ընկերությունում։
Մասկը կմնա Tesla-ի գլխավոր տնօրեն։