News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քեոփսի բուրգը կառուցել են ոչ թե ինչ-որ բարձրզարգացած այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչները, ինչպես որոշ շրջանակներ կարծում են, այլ հնագույն եգիպտացիները, փոխանցում է Planet Today-ը՝ վկայակոչելով գիտնականների հետազոտությունը:

Հնագույն Եգիպտոսի բնակիչներն իսկապես օժտված էին ինժեներական գործի գերազանց իմացությամբ, ուստի կարողացել են այնպիսի եզակի կառույց ստեղծել, ինչպիսին Քեոփսի բուրգն է:

«Եթե այս բուրգն ուսումնասիրեք ինչպես հարկն է, ապա կգիտակցեք, որ այն գործանականում կատարելապես հավասար է, ինչն, իհարկե, ուղղակի ապշեցնում է՝ դժվար է հասկանալ, թե ինչպես են հնագույն շինարարները կարողացել այդքան կատարյալ կառույց ստեղծել: Հենց այստեղից են աճում բուրգի արտաերկրային ծագման մասին բազմաթիվ վարկածների ոտքերը: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Քեոփսի բուրգը մարդիկ են կառուցել»,- նշում է էլեկտրամագնիսական դաշտերի հարցերով փորձագետ Ջոն Դերինգը:

Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ ահռելի քարակտորները բուրգի վերին օթյակներ են հասցվել վերգետնյա թեթեւաթեք մեծ հարթակների օգնությամբ, որոնք ստեղծվել են շինարարության ժամանակ: Այդ հարթակների հետքերը հայտնաբերվում են մեծ թվով եգիպտական բուրգերի անմիջական մերձակայքում: Դրան հավելած, որ եգիպտացիները բուրգերը կառուցելիս կիրառել են նաեւ այլ տեխնիկական նոու-հաուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ