News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ «Գեղարքունիքի» ջրօգտագործողների ընկերության ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018  թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:15-ին  «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ ոռոգման ջրերի հորերից մեկի ենթակայանում «էլեկտարահարում եւ մահ»  ախտորոշմամբ գտնվել է  1989թ.ծնված քաղաքացու դիակ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական  վարչության Վարդենիսի բաժնում 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է  քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ 1989թ. ծնված քաղաքացին, 2018 թվականի հոկտեմբերի 23-ին «Գեղարքունիքի»  ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթակայանի պետի եւ երկու աշխատակիցների հետ միասին ենթակայանների տրանսֆորմոտորները ապամոնտաժելու հանձնարարականը իրականացնելու նպատակով գնացել է թիվ 62.32 ենթակայան եւ մտածելով, թե նախապես ուղարկված գրության համաձայն  «ՀԷՑ»  ՓԲԸ-ի կողմից տրասֆորմատորները հոսանքազրկվել են,  բարձրացել է ենթակայանի վրա, ինչի հետեւանքով հոսանքահարվել եւ մահացել է:

Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք,  մի շարք կազմակերպություններից հարցումներ են կատարվել:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ