News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ալբերտ Էնշտեյնի նամակը, որում մեծ գիտնականը կանխատեսում է նացիստական Գերմանիայի տխուր ապագան, Երուսաղեմում աճուրդի է հանվել: Նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է, նշվում  է Kedem աճուրդի տան կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նամակը թվագրված է 1922-ի օգոստոսի 12-ին, ուղարկման հասցեն անհայտ է: Էնշտեյնն այն գրել է այն բանից հետո, երբ Գերմանիայի հրեական ծագումով ԱԳ նախարար Վալտեր Ռատենաուի սպանությունից հետո ստիպված էր ժամանակավորապես լքել Բեռլինը:

Աճուրդի տնից հայտնել են, քրոջն ուղղված նամակում գիտնականը անդրադառնում է Գերմանիայում հակասեմիտիզմի թեմային եւ «մռայլ կանխատեսումներ» է անում երկրի տնտեսական եւ քաղաքական ապագայի մասին:

«Ոչ ոք չգիտի, թե որտեղ եմ ես, ես համարվում եմ անհետ կորած... Այստեղ մռայլ տնտեսական եւ քաղաքական ժամանակներն են գալիս եւ ես ուրախ եմ, որ հեռու եմ այդ ամենից», - գրում է Էնշտեյնը:

Չնայած ողբերգական իրադարձությունների կանխազգացմանը, գիտնականը չի կորցնում կայտառությունը. «Ինձ մոտ ամեն ինչ բավականին լավ է, չնայած իմ գործընկերների թվում բոլոր հակասեմականներին: Ես այստեղ մենություն եմ գտել՝ առանց աղմուկի եւ տհաճ զգացողությունների: Իմ աշխատավարձը հիմնականում կախված չէ պետությունից, այնպես որ ես իսկապես ազատ մարդ եմ», - ավարտում է  Էնշտեյնը:

Աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: Նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է, սակայն, փորձագետների կարծիքով, նամակը կարող է 15-ից մինչեւ 20 հազար դոլարով վաճառվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ