News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ Բելգիայի վարչապետերի ավտոշարասյունը ՃՏՊ-ի է ենթարկվել բելգիական E42 մայրուղու վրա, Մոնսի մոտ։ VRT հեռուստաալիքը հայտնել է, որ պատվո պահակախմբի երկու մոտոցիկլավար-ոստիկաններ վնասվածքներ են ստացել, ղեկավարները չեն տուժել՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Իր հերթին Derniere heure թերթի էլեկտրոնային տարբերակը ճշտել է, որ բախումը տեղի է ունեցել կառավարական շարասյան առաջ ավտոմեքենաների հանկարծ արգելակելու պատճառով։ Մոտոցիկլավարները չեն կարողացել ժամանակին հասկանալ իրավիճակը, եւ նրանցից երկուսը բախվել են ավտոմեքենաներից մեկին։ Նրանք հոսպիտալացվել են։

Վարչապետերի շարասյունը դրանից հետո շարունակել է իր ուղին դեպի Մոնս, որտեղ կառավարությունների ղեկավարները մասնակցելու էին Սեն Սիմֆորյեն զինվորական գերեզմանատանը ծաղկեպսակներ դնելու արարողությանը։ Այնուհետեւ նրանք պետք է մեկնեն Ֆրանսիա, որտեղ նոյեմբերի 11-ին կկայանան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա հոբելյանին նվիրված հիմնական արարողությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ