News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի տարածքի մեծ մասը ծածկվել է ուժեղ սմոգով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օդերեւութաբանների տվյալներով՝ շաբաթ ստիպված էին սաստիկ աղտոտված օդ շնչել Սիլեզիայի եւ Մալոպոլսկու բնակիչները: Օդի աղտոտվածության թույլատրելի նորման բազմապատիկ բարձր է Վարշավայում, Պոզնանում, Վրոցլավում եւ Լոձում:

Շաբաթ Վարշավայի կենտրոնում մինչեւ կեսօր գրանցվել է օդում մանր փոշու (РМ2,5) պարունակության առավելագույն թույլատրելի ցուցանիշի եռակի գերազանցում եւ խոշոր փոշու (РМ10) կրկնակի գերազանցում:

Վարշավայի մերձքաղաքային Պյասեչնոյում PM10-ի խտությունը կազմում է նորմայից 330 տոկոս, իսկ PM2.5-ի՝ 440 տոկոս: Կրակովի կենտրոնում PM10 փոշու ցուցանիշը կազմում է նորմայից 400 տոկոս, իսկ PM2.5-ի՝ 500 տոկոս:

Լեհաստանում սմոգի խնդիրը սրվում է ջեռուցման ժամանակահատվածի սկսվելուն զուգահեռ, քանի որ երկրում շատերը մասնավոր տները ջեռուցում են ածուխով: Ածուխով են աշխատում նաեւ շատ էլեկտրակայաններ:

Վերջերս Լյուքսեմբուրգում ԵՄ դատարանը հաստատել էր Լեհաստանի կողմից եվրոպական իրավունքի խախտումը, որը երկար տարիներ թույլ է տալիս օդում վնասակար նյութերի պարունակության գերազանցում: Ի պատասխան՝ Լեհաստանի կառավարությունը սմոգի եւ օդի աղտոտվածության դեմ պայքարի ծրագիր էր ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ