News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լրագրող, տեղեկատվական համայնքի, լրատվամիջոցների եւ զանգվածային հաղորդակցությունների զարգացման հարցերով Ռուսաստանի Հանրային պալատի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Մալկեւիչը հայտարարել է, որ նրան Վաշինգթոնում ձերբակալել են, որպեսզի տեղեկացնեն որպես արտասահմանյան գործակալ USA Really նախագծի գրանցման անհրաժեշտության մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այս պահին նա արդեն հեռացել է Միացյալ Նահանգներից:

«Ես հիմա Փարիզում եմ», - «Ինտերֆաքսին» ասել է  նա:

Նա նշել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի երեկոյան Վաշինգթոնի օդանավակայանում, որտեղից նա Ֆրանսիա էր մեկնում` Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

«Կարգադրագիրը, որը ինձ ցույց տվեցին, նախատեսված էր ինձ ձերբակալելու, ինձ հետ զրույց անցկացնելու, իմ բոլոր էլեկտրոնային կրիչները առգարվելու եւ ստուգելու համար», - ասել է լրագրողը:

Մալկեւիչի խոսքով ՀԴԲ աշխատակիցները մի քանի ժամ նրան հարցեր են տվել 2016-ին ԱՄՆ-ի ընտրություններում ռուսական միջամտության մասին, որից հետո ծանուցում են տվել որպես արտասահմանյան գործակալ USA Really հրաատարակության գրանցման անհրաժեշտության մասին, որի գլխավոր խմբագիրը նա է: Լրագրողը հավելել է, որ իրեն մեղադրանք չի ներկայացվել:

Ավելի վաղ Վաշինգթոնում ՌԴ դեսպանատունը Պետդեպարտամենտից պարզաբանումներ էր պահանջել ԱՄՆ-ի մայրաքաղաքի օդանավակայանում Մալկեւիչի ձերբակալման կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ