News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՏՄ տարածքում 2019 թվականի հունվարի 1-ից ֆիզիկական անձանց համար նոր, ավելի խիստ կանոններ կգործեն՝ կապված երրորդ երկրներից առանց մաքսատուրքի ապրանքներ ներմուծելու ծավալների հետ։ Մասնավորապես, եթե գործող կանոններով երրորդ երկրներից առանց տուրքերի ներմուծման առավելագույն շեմը 1500 եվրո արժեքով ու 50 կգ քաշով ուղեբեռն է, ապա Ամանորից հետո եթե ուղեբեռը շատ լինի 25 կգ-ից եւ 500 եվրոյից, ապա պետք է քաղաքացին 30 տոկոս մաքսատուրք վճարի։

Այս առնչությամբ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նման ծավալային, քաշային սահմանափակումները բնականաբար Հայաստանի համար շատ ցանկալի բան չէ, բայց բոլոր պարագաներում ներքին արտադրությունը մեծացնելու, առեւտուրը երկրորդ պլան մղելու եւ արտադրական պրոցեսը խթանելու կտրվածքով ակնհայտորեն այդ սահմանափակումները պետք են։

«Ըստ էության, երկրի վարչապետն ասաց, որ մեծ թվով չաշխատողների պարագայում երկիրը գտնվում է ավելի շատ սպառման դաշտում։ Այդ պարագայում, ըստ էության, նյութական բարիքների արտադրությամբ հիմնականում չափազանց քիչ զբաղվողներ կան, որի դեպքում երկիրը չի կարող տնտեսական կոլապսից դուրս գալ։ Ես չեմ կարող պնդել, թե որքանով այս իրավիճակի կանոնակարգումը կբերի դրան, բայց ըստ էության սա կանոնակարգման պրոցես է, որն անհրաժեշտ է, որ տեղի ունենա»։

Վարդան Բոստանջյանը ցավով նկատեց, որ ամբողջ հետխորհրդային տարածքում եւ մասնավորապես ԵՏՄ երկրներում ծառայությունների ոլորտում մոլային ռեժիմ է, առեւտուրն է առաջին պլան մղվում, որի պարագայում արտադրական ոլորտը հետ է մղվում. «Մենք խոսում ենք տեխնոլոգիական զարգացման մասին եւ այս կարգավորումը նման նպատակ է հետապնդում»։

Դիտարկմանը, թե այսինքն եթե անհատ քաղաքացիների համար ներմուծման սահմանափակումները խստացնեն, դրանից արտադրությունը կզարգանա՞, Բոստանջյանն արձագանքեց. «Ցանկացած երկրի համար, այդ թվում կենտրոնացված պլանավորման տարիներին, փակության եւ բացության աստիճան կա, եւ որքան էլ մենք գտնվում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում, երկրները հաճախ դառնում են պարզապես սպառողներ, իրենց մոտ չեն խթանում ամենատարբեր արտադրություններ։

Նման սահմանափակումների պարագայում սուբյեկտը՝ ֆիզիկական, թե իրավաբանական, արդեն մտածում է սեփական արտադրությունն ունենալու մասին։ Ես իհարկե, չեմ ուզում հավակնել կամ պնդել, որ նման մոտեցումը պետք է ուղղակիորեն խթանի այս գործընթացը, բայց դա նաեւ այդպիսի նպատակ է հետապնդում»։

Նշենք, որ այս կարգավորումները ԵՏՄ տարածքում նախատեսված էր, որ պետք է ուժի մեջ մտնեն 2021 թվականին, բայց հիմա որոշվել է արագացնել գործընթացները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ