News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Սախալինի մարզի Խոլմս քաղաքի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհին դասարանի առջեւ նվաստացնում է աշակերտուհուն՝ նրա արտաքինի համար՝ տեղեկացնում է Лента.Ру-ն։

Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ուսուցչուհին նկատողություն անում աշակերտուհուն, աղջիկը լալիս է, եւ ամբողջ դասարանը ծիծաղում է նրա վրա։

АСТВ.ру-ի տվյալներով՝ կինը աղմուկ է բարձրացրել երեխայի սվիտերի վրա փոքրիկ անցքի համար։

Հայտնում են նաեւ, որ ուսուցչուհու հետ արդեն զրույց է անցկացվել, իսկ աշակերտուհուն եւ նրա ծնողներին ներողություն են խնդրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ