News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք մտերիմ են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ, անցյալ տարի գործարարների փոքր խմբին խնդրել են մասնավոր ընկերությունները օգտագործելու մասին՝ «թագավորության իրանցի թշնամիներին» սպանելու համար: Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում կատարելով քննարկումների ընթացքին ծանոթ երեք աղբյուրներին:

Լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից ավելի քան մեկ տարի առաջ սկսված քննարկումները վկայում են, որ բարձրաստիճան սաուդցի պաշտոնյաները սպանությունները քննարկում էին թագաժառանգի գահակալությունից անմիջապես հետո:

Սաուդյան Արաբիայի պաշտոնական անձինք փորձում են Խաշոգջիի մահը ներկայացնել որպես սպանություն, որը կազմակերպվել է մի խումբ վտարվածների կողմից պաշտոնատար անձի հրամանով, որը ազատվել է պաշտոնից: Սակայն պաշտոնյան, որի մասին նշվում է, գեներալ-մայոր Ահմեդ ալ-Ասսիրին, մասնակցել է Էր Ռիադում  2017-ի մարտին կայացած հանդիպմանը, որտեղ գործարարները քննարկում էին Իրանի տնտեսության սաբոտաժի համար հետախուզական գործակալների միջոցով2 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը:

Այս քննարկումների ժամանակ ալ-Ասիրին հնչեցրել է ԻՀՊԿ-ի «Կուդս» ստորաբաժանման հրամանատար, լեգենդար իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության հնարավորությունը:

Սպանությունների, գաղտնի գործողությունների եւ ռազմական արշավների նկատմամբ հետաքրքրությունը, ինչպիսիք են Եմենում պատերազմը, Ռիադի համար փոփոխություններ են, որը պատմականորեն խուսափել է արկածախնդրային արտաքին քաղաքականությունից, որը կարող է ապակայունացման հանգեցնել եւ վտանգել Սաուդյան Արաբիայի հարմարավետ դիրքը՝ որպես աշխարհում նավթի խոշորագույն մատակարարներից մեկի», - գրում է NYT-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ