News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության նախկին պետ Գեւորգ Սիմոնյանը դատի է տվել քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և նրա տեղակալ Արթուր Ղամբարյանին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Սիմոնյանը նոյեմբերի 7–ին դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի թիվ 32 որոշումը և քննչական կոմիտեի նախագահի 850-Ա հրամանը։

Նշենք, որ  Գեւորգ Սիմոնյանը Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից ազատվել էր դեռևս հոկտեմբերի 19–ին և նշանակվել ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ։ ՔԿ պաշտոնյայի տեղափոխման պատճառը Արարատի մարզային վարչության դեմ ուղղված քաղաքացիների գրավոր դժգոհություններն են եղել։

NEWS.am–ի հետ զրույցում քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ ՔԿ նախագահի հոկտեմբերի 25-ի որոշմամբ Գևորգ Սիմոնյանի  նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կարգապահական տույժը։

Նա ասաց, որ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում կատարված նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի առաջին կիսամյակում պատշաճ չի իրականացվել Արարատի մարզային քննչական վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավարումն ու աշխատանքների ընդհանուր կազմակերպումը։ Մասնավորապես՝ անհարկի ձգձգվել են նախաքննության ժամկետները, գործերի ընթացք որոշվել է ձգձգումներով, մարզային ստորաբաժանումում ստեղծվել են անառողջ աշխատանքային հարաբերություններ։ Կարգապահական հանձնաժողովը, հետազոտելով Ներքին անվտանգության վարչության նախնական ուսումնասիրության արդյունքները եւ լսելով Արարատի մարզային քննչական վարչության նախկին պետ Գ.Սիմոնյանի բացատրությունները, եզրակացրել է, որ նրա արարքներում առերեւույթ առկա է կարգապահական խախտման փաստ և ՔԿ նախագահի հոկտեմբերի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կարգապահական տույժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ