News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում կառավարման համակարգը դանդաղաշարժ է եւ օպտիմալացման տեղ կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ մենք կարող ենք ունենալ ավելի մոբիլ, արագագործ կառավարման համակարգ:

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կառավարման համակարգին զուգահեռ ձեւավորվել են անորոշ մանդատներով տարբեր կառույցներ՝ ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ, ԾԻԳ-եր եւ այլն: Խնդիր ունենք նաեւ վարձատրման համակարգի հետ կապված: Գաղտնիք չէ, որ եղել է տեսակետ, որ կառավարման համակարգում լավ մասնագետ ներգրավելը բարդ է վարձատրության համակարգով պայմանավորված»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է վերանայել կառավարման համակարգի կառուցվածքը:

Ջանջուղազյանի խոսքով, եղած միջոցները բավարար են, որ օպտիմալացման դեպքում շտկվի վարձատրության համակարգը: Խոսքը մասնավորապես ղեկավար եւ աշխատակից հարաբերակցության մասին է. «Կառավարման տեսության մեջ հայտնի մեկ ղեկավարին 7-11 աշխատակցի հասցնելու պարագայում հնարավորություն կստեղծվի 20-22 տոկոսի չափով բարելավել աշխատավարձի մակարդակը»,-ասաց նա:

«Պետական մարմինների նպատակները պետք է հստակեցվեն: Ակնկալում ենք, որ պետական մարմինների կառուցվածքն ավելի օպտիմալ կլինի այս զարգացումների արդյունքում: հարցը դեռ քննարկման փուլում է:

Ջանջուղազյանը նշեց, որ կան չհիմնավորված կառույցներ, որոնց գործունեությունը պետք է դադարեցվի, այսինքն պետական կառավարման գործառույթները կիրականացնեն միայն պետական կառավարման մարմինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ