News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մենք որոշել ենք սահմանել նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի հարկերից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն մարդիկ, որոնք իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմաններում, չեն վճարի ոչ մի հարկ: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն կապված գործունեության հետ: Սրանով մենք կփորձենք խրախուսել տնտեսական գործունեությունը հատկապես մարզերում:

Կա երկու մոտեցում. մենք կարող ենք միկրոբիզնեսով զբաղվող եւ խնդիրներ ունեցող մարդկանց ասել, որ ընտրություններից առաջ ձեզ կօգնենք, ընտրակաշառք կբաժանենք, փոխարենը ասում ենք՝ բացում ենք ձեզ համար հնարավորությունը, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի բարեկեցությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ միկրոբիզնեսում մինչեւ 3 աշխատող ունենալու պարագայում նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի. ընդամենը 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը:

Հաջորդ նորարաությունն, ըստ Փաշինյանի այն է, որ մասնավոր տաքսիներին ազատում են արտոնագրային վճարից. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները որեւէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն: Այսինքն մարդիկ կարող են աշխատել առանց լիցենզիայի, առանց վճարի: Փորձագիտական գնահատականներով մոտ 50 հազար մարդ զբաղվում է այս գործով: Ստացվում է, որ Երեւանում այդ մարդկանց աշխատավարձն ավելացնում ենք 12 հազար դրամով, իսկ մարզերում՝ 8 հազար դրամով»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ