News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Չինաստանը վերսկսել են առեւտրային բանակցությունները։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարի Քուդլոուն, ով այդ իրադարձությունը «շատ դրական» է անվանել։

Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Արգենտինայում կայանալիք G-20-ի գագաթաժողովի շրջանակներում կհանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Սպիտակ տունն այժմ աշխատում է բանակցությունների պատրաստման ուղղությամբ։ Քուդլոուն նշել է, որ ԱՄՆ-ը հույս ունի չինական կողմից ստանալ վերջերս բարձրացված մի շարք հարցերի պատասխանը։

Երկու երկրների միջեւ առեւտրային բանակցությունները դադարեցվել էին։ ԱՄՆ-ը ակնկալում էր Չինաստանից մտավոր սեփականությանը, տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ ամերիկյան ներկրվող ապրանքների տուրքերին վերաբերող զիջումներ ստանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ