News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Քաղաքական դադար չեմ ասի, բայց որոշել եմ չառաջադրվել խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած եւ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած պատգամավոր Տաճատ Վարդապետյանը։

Ասաց, որ տարբեր ուժերից՝ իրենց ցուցակով առաջադրվելու առաջարկներ եղել են, բայց ինքը որոշել է չմասնակցել ընտրություններին։ Ո՛ր ուժերից՝ նախընտրեց չասել։

Տաճատ Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելիս պաշտոնի ակնկալիք չի ունեցել. «Առանց ակնկալիքի չկա՞ աջակցություն, առանց «տորգի» չկա՞ աջակցություն։ Ես ընդամենը ականջալուր եմ եղել բազմահազար ժողովրդի ձայնին»։

Տաճատ Վարդապետյանի համար քաղաքականությունը միայն խորհրդարանով չէ պայմանավորված։

Նա շարունակելու է աջակցել Քաղաքացիական պայմանագրին՝ իր քվեով. «Աջակցություն բառիս բուն իմաստով՝ առանց խախտումների, իր բոլոր դրսեւորումներով՝ քարոզչությունով, համախոհների շրջանակում այդ քարոզչության տարածումով»։

Իր գլխավորած «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությանն էլ կոչ է արել ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը աջակցում է, որովհետեւ կարծում է, որ դա ժողովրդի ցանկությունն է, իսկ իր ցանկությունը համահունչ է ժողովրդի պահանջին։

Եթե ժողովուրդը հետագայում ցանկանա աջակցել ՀՀԿ–ին, Տաճատ Վարդապետյանի համար եւս կգործի նույն հավատամքը. «Ձայն բազմաց, ձայն Աստծո»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ